Ավստրալիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի մասնագետները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը երկարեցնում է կյանքը։ Հետազոտությանը մասնակցել են 45 տարեկանից բարձր 149 հազար մարդ։

Շուրջ 9 տարի գիտնականներն ուսումնասիրել են այդ մարդկանց։ Հետազոտության մասնակիցներն, ըստ իրենց կենսակերպերի, բաժանվել են 4 խմբերի։

Ամենաքիչ ակտիվություն ցուցաբերող մարդիկ ամեն օր 8 ժամ անց էին կացնում նստած վիճակով և քայլում էին 150 րոպե։ Իսկ ամենաակտիվ խմբի անդամներն ամենաշատը 2 ժամ էին նստում և օրական մեկ ժամից ավել զբաղվում սպորտվ։

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ օրական 6 ժամից ավել նստող մարդկանց մոտ սիրտ-անոթային հիվանդություններ են առաջացել, ինչը մեծացրել է վաղ մահանալու հավանականությունը։ Անգամ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է ի վիճակի երկարացնելու մարդու կյանքը։

Ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է վաղ մահանալու հավանականությունը։  Հետազոտության հեղինակ Էմանուել Ստամատակիսը նշում է, որ նստելը արագ քայլով փոխարինելը մեծահասակների համար հնարավոր տարբերակներից ամենալավն է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել