Panorama.am-ը գրում է.

«Ներդրումների առումով կան որոշակի հետաքրքրություններ, բայց կառավարությունը դեռևս չի տիրապետում, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ պետական համապատասխան մարմինների կողմից ակտիվ ցանկություն չի դրսևորվում այդ խնդիրները հաղթահարելու համար:

«Բոլորին թվում է, որ ստեղծված օրենքները լավն են և բավարար ներդրումներ ներգրավելու համար: Վարչապետն անձամբ ուշադրություն է դարձնում ներդրումներին, բայց համապատասխան ինստիտուտները ոչ թե պետք է բավարարվեն վարչապետի կոչերով  կամ նրա կողմից արված հայտարարություններով, այլ պետք է իրենք էլ խնդիրներ լուծեն, որը, սակայն, չի արվում»,- նշեց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ ներդրումների բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանում չկա արժեթղթերի շուկա, և ամբողջ ֆինանսական շուկան գտնվում է բանկերի ձեռքում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել