Tert.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի պնդմանը, որ 2002թ.-ին «Արարատցեմենտ» ընկերությունը ուղիղ վաճառքի ձևով գնվել է 200 հազար դոլարով, ինչը շուկայական գնից անհամեմատ ցածր է եղել:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ընդհանրապես մասնավորեցվող պետական գույքի գինը տարբեր կերպ է որոշվում ՝ ծախսային մեթոդ, շահութաբերության, նմանատիպ գործարանների հետ համեմատելիության  և այլ մեթոդներ։ Մելքումյանի խոսքով, ըստ այդմ էլ, այդ գործարքով նախ առողջացվել է էլեկտրաէներգետիկ համակարգը, ապա նաև պայման է ստեղծվել, որ շինարարական «բում» լինի, երկիրը երկնիշ տնտեսական աճ ունենա։ 

«2001-2002թթ-ի ցեմենտի շուկայի իրավիճակը պետք է համարել հետպատերազմական՝  ավերածությունների վիճակ, երբ որևէ գործարան չէր աշխատում ո՛չ Արարատի ցեմենտի գործարանը, ո՛ր Հրազդանի ցեմենտի գործարանը: Հազիվհազ ինչ-որ իրավիճակ էր՝ խրված պարտքերի մեջ։ Այդ  պարտքերը հարյուր հազարավոր դոլարներ չէին, այլ միլիոնավոր դոլարներ էին»,-ասաց նա։

Մելքումյանն անդրադարձավ այն դիտարկմանը, որ 2001 թ. միջազգային մրցույթի միակ հայտը ներկայացրել էր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը վերջին պահին հրաժարվել էր գործարքից, քանի որ նրա համար խոչընդոտներ էին ստեղծվել։ Պատգամավորի խոսքով՝ այդ ընկերությունն ամիսներ շարունակ ուսումնասիրել է և արդյունքում եկել  այն  եզրակացության, որ այդ ներդրումային ծրագիրը պետք է չիրականացնի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել