Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը:

Այս մասին Tert.am-հետ զրույցում ասաց նրա եղբայրը՝ Վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը: Սամվել Ադյանն այս պահին դեռևս կալանքի տակ է, քանի որ չի լրացել նրա նկատմամբ գործի նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը: Այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Սամվել Ադյանն է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տվել, Դավիթ Ադյանն ասաց. «Չգիտեմ, տեղյակ չեմ, բայց պետք է ասեմ, որ Դավիթ Սանասարյանի գործը շինծու է, միանշանակ հերյուրանք է»: Դավիթ Ադյանն ընդգծեց, որ իր եղբոր և Դավիթ Սանասարյանի հետ կապված իրավական գործընթացը կապում է «Ֆրեզեն» ՍՊԸ-ին առնչվող ՊՎԾ բացահայտումների հետ:

«Առաջինը, ինչի դեմ պայքարել է Պետական վերահսկողական ծառայությունը՝ հանձին Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, ամբողջ կառույցի, հետևյալն է. բժշկական կենտրոնները հեմոդիալեզի պարագաների գնման տեխնիկական ընթացակարգերը սահմանել են այնպես, որ ընթացակարգերին մասնակցի բացառապես «Ֆրեզեն» ՍՊԸ-ն: Օրինակ՝ հայտարարվել է ընթացակարգ դիալիզատոր FX մոդելի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել