Գերմանիայում 27 տարի կոմայի մեջ գտնվող հիվանդը գիտակցության է եկել, հաղորդում է Daily Mail-ը:

ԱՄԷ-ի բնակչուհի Մունիրա Աբդուլան 1991թ.-ին ՃՏՊ-ի հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել: Ալ Աին քաղաքի մոտ նրա մեքենան բախվել է դպրոցական ավտոբուսին: Կինը մարմնով ծածկել է ավտոմեքենայում գտնվող որդուն՝ Օմար Ուեբերին, որը թեթև վնասվածքներ է ստացել:

Մունիրան հոսպիտալացվել է, ապա տեղափոխվել Լոնդոն: Բժիշկները նշել են, որ նա նվազագույն գիտակցության մեջ է, ինչպիսին լինում է կոմայի դեպքում: Ավելի ուշ նրան տեղափոխել են ԱՄԷ, որտեղ երկար տարիներ կերակրել են խողովակի միջոցով և ֆիզիոթերապիա անցկացրել:

2017 թ.-ին Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Զաիդը վճարել է կնոջ Գերմանիայում բուժման ծախսերը: Մի տարի անց Մունիրան սկսել է որոշակի հնչյուններ արտաբերել, իսկ մի քանի օր անց արթնացել է և արտասանել որդու անունը:

Մունիրան այժմ Աբու Դաբիում է և շարունակում է վերականգնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել