Բուհերի ընդունելության քննությունների երկու փուլը ուղղակի կոռուպցիայի աղբյուր է: Պետականորեն կազմակերպված:

Հայաստանում բուհերի ընդունելության քննությունները միշտ էլ եղել են գերլարված և կասկածելի: Պետական ընդունող հանձնաժողովի նախագահները, առարկայական հանձնաժողովականները և արդյունքները ամփոփող հաշվողական կենտրոնների պետերը ամռանը միշտ դարձել են ՀՀ նախագահից ոչ պակաս ազդեցության տեր մարդիկ:

Մի քանի օր առաջ իմացա, որ համարյա բոլոր առարկաների ընդունելության քննությունները ավարտվելու են շուտով:.... Բայց ամփոփումը կլինի մեկ ամիս հետո: Դիմորդները դեռ պետք է ամսից ավել սպասեն արդյունքներին:
Օֆիցիալ պատճառաբանությունն է` թե այս քննություններից բացակայած դիմորդները պետք է շանս ունենան հանձնելու քննությունները, և կան ինչ-որ քոլեջներ, որոնց դասերը ավարտվում են ոչ թե մայիսին, այլ հունիս-հուլիսին: 
Հարց չկա:
Ուղղակի նրանք ունեն մեկ առավելություն: Անցողիկ բալերը արդեն պարզ են այսօր, և նրանք կարող են ավելի առարկայական բանակցեն գնահատականների համար: Բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել