Yerkir.am-ը գրում է.

Վաղը` ապրիլի 24-ին, Ստամբուլի Սուլթանահմետ և Շիշհանե թաղամասերում կանցկացվի երկու միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքիայի ՄԻՊ-ի Ստամբուլի գրասենյակի Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը, տեղական ժամանակով 12:00-ին Սուլթանահմետում հիշատակման արարողություն կանցկացնի. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը::

Գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակը 20-րդ դարի սկզբին Փոքր Ասիայի և Հյուսիսային Միջագետքի հայ, ասորի և հույն ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության մեկնակետ համարվող ապրիլի 24-ին Սուլթանահմետ հրապարակում գտնվող Թուրք-իսլամական թանգարանի առջև կհարգի զոհերի հիշատակը»:

Այնուհետև միջոցառում է տեղի ունենալու Շիշհանե հրապարակում ժամը 19:00-ին:

Ժամը 14:30-ին նախատեսվում է նաև այցելել Շիշլիի հայկական գերեզմանատուն` հարգելու 2011 թ.  ապրիլի 24-ին զինվորական ծառայության ժամանակ սպանված հայ Սևակ Բալըքըչըի հիշատակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել