Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն է վարչապետի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը։

«Իրոք, չկա մեկ մարդ, երկու մարդ, չկա 100 մարդ, որոնք կարող են նստել և որոշել, թե ինչպես պետք է դասավորվի ժողովուրդների ճակատագիրը։ Դա տրամաբանական չէ։ Ի վերջո, հակամարտությունը պետք է որոշվի ժողովուրդների կողմից, այսինքն՝ Արցախում, Հայաստանում, Ադրբեջանում ժողովուրդների մեջ պետք է կոնսենսուս լինի հակամարտության լուծման հարցի շուրջ», - խորհրդարանում պատասխանելով Aysor.am-ի հարցին ասաց Ռուբինյանը։

Ժողովուրդների կողմից հարցի լուծման համար, ըստ իշխանական պատգամավորի, կան բազմաթիվ մեխանիզմներ, որոնցից մեկը կարող է լինել հանրաքվեն։

«Միանշանակ է, որ հարցի շուրջ պետք է տեղի ունենա հանրային դիսկուրս, որովհետև Արցախի հարցի վերաբերյալ դիսկուրսը գնացել է մի հարցի շուրջ՝ Արցախը ծախո՞ւմ են, թե՞ չեն ծախում։ Այս սահմանափակ դիսկուրսն է եղել, մինչդեռ հակամարտությունը համապարփակ է ու ավելի խորը գաղափարներ ու մտքեր կան», - ավելացրեց պատգամավորը՝ մեկնաբանելով ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել