Tert.am-ը գրում է.

The Armenite բլոգը ծավալուն անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհանրություններին՝ նկատելով, որ երկու քաղաքական գործիչների միջև առկա բազմաթիվ տարբերություններից անկախ, որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, կան:

«Առաջին հայացքից Թրամփն ու Փաշինյանը սրանից ավելի տարբեր չեն կարող լինել: Նրանցից մեկը միլիարդատեր է, մյուսը՝ աղքատ, մեկը հաջողակ գործարար է, մյուսը՝ ձախողված լրագրող, մեկը պրոֆեսիոնալ ձևով կարողանում է իր գործունեության համար մասնավոր ֆինանսավորում գտնել, իսկ մյուսը սակավ բանիմացություն է ցուցաբերում իր գործունեության համար օտարերկրյա կառավարություններից ֆինանսավորում գտնելու հարցում: Սակայն այս ամենը կարող է խաբուսիկ լինել»,-գրում է անդրադարձի հեղինակ Ուիլյամ Բայրամյանը:

Կասկածի ուժը

Հեղինակը հիշեցնում է, որ Թրամփի՝ քաղաքականություն մտնելու լուրջ քայլը սկսվեց նրանից, որ միլիարդատերն անընդհատ փորձում էր կասկածի տակ դնել այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամայի իշխանության օրինականությունը: Բացի այդ, նա վիճակում էր այն փաստը, որ Օբաման ծնվել է ԱՄՆ-ում: Նա ասում էր, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը ծնվել է Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, ուստի՝ չի կարող նախագահ լինել: Թրամփի՝ ամեն ինչ կասկածի տակ դնելու մարտավարությունը չսահմանափակվեց միայն Օբամայով, ավելի ուշ նույն կասկածի տակ հայտնվեցին Հիլարի Քլինթոնը, Կենտրոնական հետախուզական վարչությունը, գլխավոր դատախազները, Գերագույն դատարանը և մյուսները:

«Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանը տասը տարով ավելի շուտ է սկսել դեպի ղեկավար պաշտոն տանող ուղին: Իջևանից եկած երիտասարդը քաղաքական դաշտ է մտել որպես ընդդիմադիր լրագրող, որը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո սկսեց քննադատել նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կառավարության անդամներին, ինչպես նաև անհիմն մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին»,-գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ թեև Փաշինյանն իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի համար, սակայն իր մեղադրանքները չէր կարողանում հիմնավորել որևէ ապացույցով:

Բայրամյանը հիշեցնում է, որ տարիներ առաջ ԱՄՆ իշխանությունները Փաշինյանի «Հայկական ժամանակ»-ի վերաբերյալ նշել են, որ այն «քաղաքական սենսացիաներ անող տաբլոիդ է, որն անհիմն հրապարակումներ է անում, և փաստերն անտեսողի հեղինակություն ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել