Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, օրակարգում ընդգրկված է 16 հարց:

Քննարկվելու են ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցերը:

Օրակարգային հարցերից մեկով առաջարկվում է «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցն» անվանափոխել: Եվս մեկ հարցով նախատեսվում է Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչել:

Ավագանին նաև քննարկելու է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել