Թուրքիայում այսօր տոն է: Թուրքիան տոնում է իր խորհրդարանի 99 ամյակը: Թուրքիայի ինքնիշխանության օրը 1979 թ.-ից վերանվանվել է «Թուրքիայի ինքնիշխանության և երեխաների պաշտպանության միջազգային օր»: Այսօր Թուրքիայում դպրոցներից նախապես «պատգամավոր» ընտրված աշակերտները կընտրեն խորհրդարանի «նախագահ», ով Թուրքիայի պետական հեռուստաընկերության ուղիղ եթերով ելույթ կունենա: Թուրքիայում տոնական միջոցառումների մեկնարկը տրվում է Աթաթուրքի դամբարանին այցելությամբ: Թուրքիայի խորհրդարանը հրավիրել է նաև հատուկ նիստ 99-ամյակի առթիվ, որի ժամանակ պատգամավորներն իրականացնելու են երդմնակալության արարողություն:

Թուրքիան այս տոնը միտումնավոր համադրել է երեխաների պաշտպանության հետ, որպեսզի Հայոց ցեղասպանության նախօրեին աշխարհի առջև ընդգծի իր ավելի հանդուրժող, ժողովրդավար լինելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել