««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի ազգականին՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանին, որի դեմ քրեական գործ էր հարուցվել, նախաքննական մարմինը ծանուցագիր է ուղարկել: 

Նրան, ըստ մեր տեղեկությունների, հրավիրել են հարցաքննության առայժմ վկայի կարգավիճակով: Հիշեցնենք` Մամիկոն Հովհաննիսյանը ՊՈԱԿ փոխտնօրեն է փետրվարից: Նա կասկածվում է փաստաթուղթ կեղծելու մեջ: Ըստ Քննչական կոմիտեի նախնական տվյալների` պարզվել է, որ այս տարվա փետրվարին նա «Դիլիջան» ազգային պարկի կադրերի բաժին է ներկայացրել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կեղծ դիպլոմի պատճեն` «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ, եւ նշանակվել է տնօրենի տեղակալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել