«Կենտրոնական ընտրական հանձնա­ժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովին է ներ­կայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայ­քում հրապարակված փաստաթղթի հա­մաձայն՝ Տիգրան Մուկուչյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Կենտրոնական ընտրական հանձնա­ժողովի նախագահը ներկայացրել է տվյալներ 2018թ. հարկային տարում ստացած եկամտի և դրամական միջոց­ների մասին:

Տիգրան Մուկուչյանի դրամական մի­ջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 7 450 000 ՀՀ դրամ և 16 100 ԱՄՆ դոլար:

Հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատաս­խանաբար կազմել են 7 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար:

Տիգրան Մուկուչյանի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 10 183 783 ՀՀ դրամ: Տ. Մուկուչյանը 2011 թվականից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնա­ժողովի նախագահն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել