«Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլև իրացման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա:

2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 9.8 տոկոսով քիչ կարտոֆիլ է վաճառվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5-ը՝ օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տն­տեսությունում առկա մնացորդը: 

Ու մինչ գյուղացին ստացած բերքն իրացնելու խնդիրներ ունի, Հայաստանը, մյուս կողմից, կարտոֆիլ է ներկրում: Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին՝ 2 հազար 48 տոննա կարտոֆիլ:

Այսինքն՝ ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ մնում է հորերի մեջ: Մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում և տարեց­տարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել