«Երևանի քաղաքապե­տարանը կարծես թե մտա­դիր է խզել «Սանիթեք» ընկե­րության հետ կնքած պայմանագիրը, և Երևանի աղբա­հանության գործը ինքնու­րույն կազմակերպել:

Այդ նպատակով քաղաքային բյուջեի միջոցներով գնվում են աղբահանության համար սարքավորված բեռնատար­ներ: Մնում է միայն հասկա­նալ, թե որքանով կբավականացնեն քաղաքապետարա­նի միջոցներն ու կազմա­կերպչական ընդունակու­թյունները այդ գործն ավելի լավ կազմակերպելու համար, քան անում է «Սանիթեքը»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել