«Նիկոլ Փաշինյանի՝ Նորագավիթի մաքսակետ այցից և դրոշի պատմությունից շատերը դաս են քաղել։ Երեկ ԵՊՀ «սև շենք» այցելությունից առաջ ոչ միայն շենքի դրոշն են փոխել՝ նորը դրել, այլև աշխատակիցներին հրահանգվել է հավուր պատշաճի հագնվել։ Ավելին՝ զգաստ վիճակում են եղել նաև այդ շենքին կպած Բանասիրական ֆակուլտետում։

Բուֆետի աշխատակիցները մեզ ասացին, որ նոր ֆորմաներով են երեկ գնացել աշխատանքի՝ գուցե Փաշինյանն անակնկալ մատուցի և իրենց էլ այցի գա։ Արտաքին ատրիբուտները, իհարկե, կարևոր են, բայց այսպիսով բովանդակությունը փոխարինվում է ձևով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել