168.am-ը գրում է․

Business Insider-ը կազմել է հրատարակության վարկածով աշխարհի լավագույն սմարթֆոնների վարկանիշը: Առաջին տեղն զբաղեցրել է OnePlus 6T սմարթֆոնը: Ընդ որում՝ Business Insider-ը նշում է, որ շուտով սպասվում է նոր սարքի ծանուցումը։

Հրատարակությունը գրում է, որ սարքում չկան մեծ թվով օպցիաներ, որոնք կարող են առաջարկել նրա մրցակիցները. ինչպիսիք են՝ անլար լիցքավորումը, անջրաթափանցության բարձր մակարդակը, խցիկի գերլայնանկյուն մոդուլը կամ բազմակի զումը: Ընդ որում՝ Business Insider-ը OnePlus 6T-ի հիմնական արժանիքը համարում է լավ արտաքին տեսքը, արագ լիցքավորումը եւ մարտկոցի ծառայության երկար ժամկետը, հավելվածների գործարկումը:

Հրատարակության վարկածով՝ թոփ-10-ում տեղ են գտել Samsung Galaxy S10e-ը, iPhone XR-ը, Samsung Galaxy S10 Plus-ը Galaxy S10-ը. Տասնյակում հայտնվել են Google Pixel 3-ը եւ 3 XL-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը եւ XS Max-ը, Samsung Galaxy S9 Plus-ը եւ iPhone X-ը: Լավագույն սմարթֆոնների ցուցակում նաեւ հայտնվել են Phone 8 Plus-ը, Samsung Galaxy S9-ը, Huawei Mate 20 Pro-ն, iPhone 8-ը, Razer Phone 2-ը, LG V40-ը, iPhone 7-ը եւ 7 Plus-ը, Moto G7-ը եւ LG G8-ը: Վարկանիշը եզրափակում է BlackBerry Key2-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել