Armsport.am-ը գրում է․

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հույս ունի, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կկարողանա վերականգնել մարզավիճակը նախքան Ամերիկայի Գավաթի խաղարկությունը։

«Եթե համեմատենք Նեյմարի ներկայիս վիճակն ու անցյալ տարվա վնասվածքին հաջորդած վիճակը, կտեսնենք, որ շատ մեծ տարբերություն կա։ Այժմ նա ավելի շատ ժամանակ ունի լիովին վերականգնվելու համար։ Համոզված եմ՝ Նեյմարը կհասցնի վերականգնել մարզավիճակը նախքան Ամերիկայի Գավաթը։ Նա կարող է ավելի լավ մարզավիճակում լինել, քան Աշխարհի առաջնության ժամանակ էր»,- Տիտեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել