Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ալարկոտ մարդկանց: Նրանց համար կարևոր է, որ զուգընկերը զարգանա, իսկ եթե վերջինս դա չի անում, հարաբերությունները չեն ստացվի:

Ցուլ: Չեն սիրում անհանգիստ մարդկանց, ում միշտ շարժում է հարկավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հանգստի ու միայնության կարիք ունենում: Զուգընկերը պետք է հասկանա և ընդունի դա:

Երկվորյակներ: Տանել չեն կարողանում, երբ զուգընկերը չի կիսում հետաքրքրությունները: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ոչ միայն հասկացված լինելու, այլև աջակցության կարիք ունեն:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում, երբ զուգընկերը չի ընդունում զգացմունքների արտահայտումը: Նրանք շատ զգացմունքային են և գնահատված լինելու կարիք ունեն:

Առյուծ: Չեն սիրում համեստ մարդկանց, ովքեր չեն կիսում բարձունքում լինելու իրենց ցանկությունը:

Կույս: Չեն սիրում մարդկանց, ովքեր չեն կատարում խոստումները:

Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում իրենց կողքին տեսնել մարդու, ով միշտ դժգոհ է ամեն ինչից:

Կարիճ: Կարիճները տանել չեն կարողանում սուտը, չեն ներում նույնիսկ ամենաանշան սուտը:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում փակ մարդկանց: Աղեղնավորները ցանկանում են իրենց կողքին տեսնել մեկին, ով պատրաստ է արկածների:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տանել չեն կարողանում ոչ վճռական մարդկանց: Նրանց կողքին պետք է միայն ինքնավստահ մարդիկ լինեն:

Ջրհոս: Չեն ընդունում հարաբերություններ մարդկանց հետ, ովքեր ձգտում են փակել իրենց բերանը կամ պարտադրել տեսակետը:

Ձկներ: Կարող են լինել միայն բարի ու կարեկցող մարդու կողքին, ովքեր հոգ կտանեն իրենց ներաշխարհի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել