ԱՄՆ Վիսկոնսի նահանգի բնակիչ Սթիվ Ռուփելը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Երիտասարդը 116 անգամ դիտել է «Կապիտան Մարվել» ֆիլմը՝ գրում է CinemaBlend-ը։

Իր ռեկորդը տղամարդը մեկնաբանել է կինոկատակերգությունների հանդեպ սիրով։ Մեկ օրում նրան հաջողվել է առավելագույնը յոթ անգամ ֆիլմը նայել։

Որպեսզի ապացուցի, որ այդքան անգամ դիտել է ֆիլմը, Ռուփելը լուսանկարվել է ֆիլմի պոստերի մոտ, ինչպես նաև իր հետ երկու վկաներ է տարել միշտ, որոնք գրավոր կերպով հաստատել են, որ երիտասարդը ներկա է եղել ֆիլմի հերթական ցուցադրությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել