Հնդիկ նկարիչ Ռաջիվ Անչալը 10 տարվա ընթացքում քանդակել է «Ռամայանա» էպոսի արծիվի հսկայական նմանակը։ Համաձայն հին հնդկական գրության՝ հսկայական թռչունն ընկել է Ռավանայի հետ մարտի ժամանակ, երբ փորձել է փրկել հնդկական աստվածուհի Սիթային։

Վարպետը հաջողությամբ ավարտել է իր նախագիծը, և հիմա յուրահատուկ քանդակը հավակնում է դառնալ թռչնի՝ աշխարհում ամենամեծ քանդակը։ Քանդակը գտնվում է 350 մետր բարձրություն ունեցող ժայռի վրա։ Նրա երկարությունը կազմում է 61 մետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել