Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Փիրուզյան թաղամասում հենապատ է փլուզվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում փլուզվել է հենապատի 3 մետր բարձրության և 10 մետր երկարության մի հատված։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով վնասվել են գազատարը և ջրատար խողովակները, սկսվել է ջրի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Թումանյանի մասնաճյուղի և «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները։ Ժամանել է նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը և քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները։

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները հեռացրել են փլուզված քարերը, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների աշխատակիցները կարողանան վերականգնել նշված թաղամասի ջրամատակարարումը և գազամատակարարումը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել