Tert.am-ը գրում է.

Գործարար Բարսեղ Բեգլարյանը, որը նախկին աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության մեջ է մեղադրվում, իրեն օրինապահ մարդ է համարում, իսկ Աստծո դեմ՝ միշտ մեղավոր։ 

«Ես Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ միշտ օրինապահ մարդ եմ, մեռնեմ օրենքին»,– Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իրեն մեղավոր ճանաչում է։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական նոր գործին՝ Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ տեղյակ չէ, մանրամասները պետք է ցուցմունք տվողից հարցնել:

Բարսեղ Բեգլարյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, միայն կարճ արձագանքեց հարցին՝ արդյոք իրեն բավարարում է հետահեղափոխական շրջանում տնտեսական քաղաքականությունը: «Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի»,- ասաց նա:

Այսօրվա դատական նիստում հետազոտվում էին մեղադրական եզրակացության հիմքում ընկած ապացույցները, մասնավորապես, կապի ծառայություններից ստացած տեղեկությունները, որոնք, ըստ Բարսեղ Բեգլարյանի, խճճված են: 

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել