Ermenihaber.am-ը գրում է.

Ադրբեջանում մայիսի 1-3-ն ընկած ժամանահատվածում տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն։ Զորավարժությունը կրելու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը։

Ադրբեջանի պաշտպանության  նախարարության տարածած տեղեկության համաձայն՝ զորավարժությանը մասնակցելու համար թուրք զինծառայողներն արդեն մեկնել են Ադրբեջան:

Զորավարժության նպատակն է փորձի փոխանակման միջոցով ամրապնդել 2 երկրների զինված ուժերի  համագործակցությունը և բարելավել համատեղ գործողությունների համակարգումը:

Զորավարժությանը ներգրավված են լինելու զրահամեքենաներ, հրետանային մարտկոցներ, հրանոթներ, ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՀՕՊ համակարգեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել