Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը խոստովանեց, որ երբեմն մաշկի գույնի հետ կապված խնդիրների է բախվում: Տեղեկացնում է Independent-ը:

Քեմփբելը նշել է, որ «մի երկրում» ռասիստական նախապաշարմունքների պատճառով արգելվել է իր մասնակցությամբ գովազդը: «Այն [նորաձևության ոլորտը] դեռևս բավարար հավասարակշռված չէ: Ես դարձա նոր գովազդային արշավի դեմքը, իսկ նրանք ինձ ասում են, որ մի երկրում լուսանկարս չեն ցուցադրի մաշկիս գույնի պատճառով»,- դժգոհում է 48-ամյա մոդելը:

Քեմփբելի խոսքերով՝ չնայած նորաձևության ոլորտը ավելի հանդուրժող է դարձել թխամաշկ անձանց հանդեպ, միևնույն է, դեռ զարգանալու երկար ճանապարհ ունի մինչև մրցակցության լիակատար հավասարությանը հասնելը: «Շատ կուզեի տեսնել, թե ինչպես են մոդելների [թխամաշկ] առջև նույն հնարավորությունները բացվում, և նրանք ստանում են նույն հոնորարները», – խոստովանում է նա:

Քեմփբելը հավատում է, որ դա հնարավոր է միայն այն պայմանով, որ աֆրոամերիկացի մոդելները ավելի շատ ներգրավվեն մոդելային բիզնեսի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել