Ամերիկացի Օլիվեր Ջորդանը, կոմայից դուրս գալով, որում հայտնվել էր ինքնասպանության փորձից հետո, բժշկական կենտրոնում անցկացրած ութ գիշերվա համար ստացել է 93 հազար դոլար արժողությամբ հաշիվ: Ջորդանը պատմեց այդ մասին Twitter-ում:

Նա ստիպված է ավելի քան 6 հազար դոլար վճարել դեղամիջոցների համար, իսկ պալատում մնալու գումարը գերազանցել է 10 հազարը: Ջորդանը հուսով է, որ բժշկական ապահովագրությունը կկարողանա մասամբ ծածկել ծախսերը: «Ահա, որքան թանկ է ԱՄՆ-ում ինքնասպանության փորձը»,- գրել է ամերիկացին:

Օգտատերերը ցնցված էին գումարի չափից, որ ամերիկացին պարտք է հիվանդանոցին և պատմեցին հիվանդանոցներում ունեցած իրենց փորձի մասին: Ըստ նրանց՝ 32 հազար դոլարից ավելի գումար երբեք չեն ծախսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել