Ֆրանսիացի բնապահպանները տաճարում ընդհանուր սանիտարական վերամշակում են պահանջում։

Պարզվեց՝ նախորդ երկուշաբթի հրդեհի ժամանակ 300 տոննա թունավոր մետաղ՝ կապար է հալվել: Տանիքն ու աշտարակի սրաձողը կապարից էին։ Այժմ այդ օդը շնչում են փրկարարներն ու տաճարի վերականգնման մեջ ներգրավված մարդիկ: Բացի այդ՝ բնապահպանները հորդորում են ստուգել օդի աղտոտվածությունը նաև տաճարի հարակից տարածքում, որպեսզի քաղաքի բնակիչները տարիներով կապարի փոշի չշնչեն:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Ֆարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել: Նախնական տվյալներով`հրդեհն առաջացել է շենքի վերին հատվածում և կարող է կապված լինել ընթացող վերանորոգման աշխատանքների հետ: Հրդեհը մարվել է երեքշաբթի առավոտյան՝ ապրիլի 16-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով Աստվածամոր տաճարի հրդեհը, ասաց, որ մեծ ցավ է տեսնել, թե ինչպես է երկրի այս հատվածն այրվում:

Այս մասին նա գրել է Twitter-ում:

«Փարիզի աստվածամոր տաճարն այրվում է. դա ամբողջ ազգի համար մեծ ցավ է։ Մտքերս կաթոլիկների և ֆրանսիացիների հետ են, մեր հայրենակիցների նման, ես ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր մի մասնիկը»,- գրել է պետության ղեկավարը:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին կոչ է արել փարիզցիներին «չանցնել տաճարը շրջապատող անվտանգության գոտին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել