Մեղադրյալի կարգավիճակում գտնվող Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանն, ակտիվորեն արձագանքում է պատգամավորների կողմից հնչեցրած այն հայտարարություններին, թե գործը շինծու լինել չի կարող։

«Անմեղության կանխավարկած

Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձինք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին, ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։

Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն, թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։

Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին, ոչ թե...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել