Armenpress.am-ը գրում է.

Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեռեւս վաղաժամ Է խոսել պարոն Զելենսկուն նախագահ Պուտինի շնորհավորանքի, ինչպես նաւե համատեղ աշխատելու հնարավորության մասին: Դատել կարելի Է միայն ըստ կոնկրետ գործերի»,-հայտնել Է Պեսկովը ապրիլի 22-ին՝ խոսելով ապրիլի 21-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել