Tert.am-ը գրում է.

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1985 թվականին, 2018-2019թթ. ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել է տարբեր կանանց հետ և ներկայանալով որպես դատախազության աշխատակից՝  կատարել է մի շարք խարդախություններ:

Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են խարդախության դեպքերի մի շարք հանգամանքներ, դրանց կատարման մեխանիզմը, պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս: Տուժող է ճանաչվել 12 անձ:

Նախաքննությամբ պարզվել են խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ նոր դրվագներ, համաձայն որոնց՝ տղամարդը ոչ միայն բնակարան ձեռքբերելու հարցում օժանդակելու, նախնական վճարումներ կատարելու պատրվակով է քաղաքացիներից խարդախությամբ առերևույթ հափշտակություն կատարել, այլև յուրացրել է իրեն վստահված ոսկյա զարդեր, ինչպես նաև խարդախությամբ գումարներ է հափշտակել տուժողներից մեկի ավտոմեքենայի առքուվաճառքի ընթացքում, մեկ այլ դեպքում էլ տարեց տղամարդուն խոստացել է հաշմանդամության կարգ ձևակերպել, որի համար պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու և համապատասխան վճարումներ կատարելու պատրվակով խաբեությամբ ստացել է գումար և հափշտակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել