Armsport.am-ը գրում է.

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետևանքով հրաժարվել էր հետագա պայքարից:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Թևանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա և անհրաժեշտ է վիրահատություն:

Վիրահատությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթև մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել