Tert.am-ը գրում է.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիմնական զեկուցող Լենա Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչպես են որոշելու, թե տուժածներից ում են աջակցություն տրամադրելու։

«Ասացիք, որ ոչ բոլորն են համարվել տուժած, այդ ժամանակ նաև մարդիկ երբեմն խուսափել են հրապարակայացնել իրենց մասնակցությունը «Մարտի մեկին»՝ վախենալով տարբեր հետևանքներից։  Ունե՞նք մեթոդ՝ պարզելու, որ մարդիկ իրոք տուժած են եղել «Մարտի մեկին», կամ ինչպե՞ս ենք բացահայտելու դա»,-հարցրեց պատգամավորը, նաև հավելելով, թե ինչքանո՞վ է ճիշտ ամեն ինչ կառավարության վրա թողնելը։

Գևորգ Գորգիսյանը հարցրեց, թե ի՞նչ կարգի փոխհատուցման մասին է խոսքը, որ այն սիմվոլիկ գումարի չվերածվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել