Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ընտրեց Գեղամ Գևորգյանին՝  ձայների 95 կողմ, 26 դեմ հարաբերակցությամբ։ Քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։

Նշենք, որ ԼՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու, քանի որ, ըստ իրենց, առաջադրված թեկնածու Գեղամ Գևորգյանի՝ որպես ստորաբաժանման ղեկավարի ստաժը չի բավարարում նշված հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել