Armenpress.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովը Գեղամ Գևորգյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 22-ին, Ազգային ժողովի նիստում հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Ազգային ժողովի 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 121-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 95 կողմ, 26 դեմ»,- ասաց Հովակիմյանը:

Ապրիլի 19-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԳեղամԳևորգյանին հորդորեց ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ Գևորգյանըղեկավարման 3 տարվա ստաժ ունի:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷդմոնՄարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահիպաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն էուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդհիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել էրՄարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել