Panorama.am-ը գրում է.

Ղրիմի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել «ռուսական Ղրիմ»։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։

Գեմպելը հույս է հայտնել, որ Զելենսկին կգիտակցի ակնհայտը և կկարողանա հասկանալ ու ընդունել ղրիմցիների՝ 5 տարի առաջ Ռուսաստանի օգտին արված Ղրիմի ընտրությունը:

«Ռուսական Ղրիմը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այստեղ գալ խաղաղությամբ ու տեսնել, թե ինչ տեմպերով է զարգանում տարածաշրջանը»,- ասել է Գեմպելը:

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, բայց չպետք է հուսալ, որ երկրի ղեկավարության քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ կլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել