Ապրիլի 21-ին, ժամը 23:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Մարմարիկի ջրամբարի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 26-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով ավտոճանապարհը (մոտ 70 մ երկարությամբ և 0.5 մ լայնությամբ)։

Փրկարարներն ավտոճանապարհից հեռացրել են քարերը (13 քար՝ մոտ 3 խմ)՝ դարձնելով ավտոճանապարհը երթևեկելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել