Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին 73,18% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում արձանագրությունների 90,25%-ի մշակումից հետո․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հավելելով, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,49% ձայն: Այդ մասին են վկայում երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին 73,2% ձայնով առաջատար է կիրակի անցկացված նախագահական ընտրություններում արձանագրությունների 85,78%-ի մշակումից հետո: Այդ մասին հայտնել էր «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հավելելով, որ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24,46% ձայն: 

Նշվում է, որ դեռ Ուկրաինայի ոչ մի նախագահ այսքան ձայն չէր հավաքել, ինչպես շոումեն Զելենսկին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի, որին մասնակցել են մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուները՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն:

Ուկրաինայի ՆԳ նախարարությունից և ԿԸՀ-ից հայտնել են, որ չեն արձանագրվել այնպիսի խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել