Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կիրակի՝ ապրիլի 21-ին, դարձավ 93 տարեկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս տարի միապետի ծննդյան օրը համընկել է Սուրբ Զատիկի հետ:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ թագուհին, որը սովորաբար իր ծննդյան տարեդարձը տոնում է ընտանիքի հետ, այս անգամ կայցելի Վինձորի ամրոցի Սբ. Գեորգ եկեղեցի և կմասնակցի Զատկի ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եղիսաբեթ II-ը հանրային ճանապարհներով այլևս մեքենա չի վարի:

Թագուհին հետևել է իր անվտանգության ծառայության խորհուրդներին և հրաժարվել է իր կալվածքների տարածքից դուրս ավտոմեքենա վարելուց ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի՝ ՃՏՊ-ում հայտնվելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել