Ալլա Պուգաչովան իր 70-ամյակը տոնել է Մոսկվայի Ռուբլյովկայում գտնվող էլիտար ռեստորանում: Միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն Պրիմադոննայի մտերիմները, այլև գործընկերները: Պուգաչովային շնորհավորելու համար ժամանել է նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ երգչուհին հոբելյանին մոտ 200 մարդ է հրավիրել:

Հյուրերի առաջ ելույթ է ունեցել նաև Ալլա Բորիսովնան: Իգոր Նիկոլաևի նվագակցությամբ նա կատարել է իր ամենահայտնի հիթերից մի քանիսը: Սակայն սոցցանցերում հայտնված տոնակատարության ժամանակ արված լուսանկարներից և տեսանյութերից շատերում Պուգաչովային պարզապես չեն ճանաչել. նա հրաժարվել է իր սովորական գանգուրներից և մազափնջով սանրվածք արել:

Պրիմադոննան հյուրերի առաջ հայտնվել է գայթակղիչ սև մինիով՝ բացելով իր նիհարիկ ոտքերը: Նիհարելուց հետո փոխվել է նաև երգչուհու դեմքը, ինչն ավելի նկատելի է Բասկովի հետ համատեղ լուսանկարում: «Սարսափ», «Ո՞վ է սա»,- օգտատերերը գրել են մեկնաբանություններում:

Ապրիլի 17-ին Ալլա Պուգաչովան հանդես է եկել հոբելյանական համերգում, Կրեմլում: Դահլիճում նրան աջակցել են ընկերներն ու գործընկերները, իսկ երեկոյի եզրափակիչ մասում բեմ են բարձրացել Պրիմադոննայի հարազատները, այդ թվում՝ նրա ամուսինը և փոքրիկ Հարին ու Լիզան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել