Սիրային տրամադրությո՞ւն ունեք: Ներկայացնում ենք Harper’s Bazaar-ի ներկայացրած լավագույն ռոմանտիկ ֆիլմերից հինգը, որոնցում ներկայացված նուրբ զգացմունքները կօգնեն երեկոն դարձնել ավելի հիշարժան:

«Հպարտություն և նախապաշարմունք» (2005)

Սերը երբեք հեշտ չէ Ջեյն Օսթինի պատումներում: «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում պարոն Դարսին սիրահարված է Էլիզաբեթ Բենեթին, բայց դժվարանում է խոսել իր զգացմունքների մասին:

«Երբ Հարին հանդիպում է Սալիին» (1989)

Կարո՞ղ են կինը և տղամարդն ընկերներ լինել: Այս հարցի պատասխանը փորձել է տալ Նորա Էֆրոնը, ում ռոմանտիկ կատակերգությունը Բիլլի Քրիսթալին դարձրեց գերաստղ, իսկ Մեգ Ռայանին՝ յուրաքանչյուր կնոջ հերոսուհի:

«Արևածագից առաջ» (1995), «Մայրամուտից առաջ» (2004), «Կեսգիշերից առաջ» (2013)

Իթըն Հոուքը և Ջուլի Դելփին Ջեսսիի և Սելինի կերպարների միջոցով մեզ տեղափոխում են Վիեննայից դեպի Փարիզ, այնուհետև՝ Հունաստան, բայց ոչ թե գործողությունների, այլ սիրո, կորուստի և երկարատև նվիրվածության մասին զրույցներով:

«Կոչիր ինձ քո անունով» (2017)

Անդրե Ասիմանի համանուն վեպի հիման վրա իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի նկարահանած ֆիլմը 17-ամյա տղայի առաջին սիրո մասին է: Ամառային էրոտիկ ֆիլմի բոլոր տեսարանները զարմանահրաշ են՝ պարերից մինչև դեղձի հայտնի տեսարանը:

«Սիրային տրամադրություն» (2000)

Հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի դրամատիկ գլուխգործոցն ինքնատիպ քառակուսի է, որում պատմվում է երկու հարևանների միջև ծաղկող սեռական լարվածության մասին, որոնք հենց նոր պարզել են, որ իրենց զուգընկերները քնում են միմյանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել