Այսօր քաղաքամայր Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, մի քանի ՙՙպլանքյաշ՚՚ ակտիվիստ ակցիաներ էին իրականացնում մարիխուաննայի օրինականացման համար: Խնդիրը նա չէ, որ մասնակիցների մեծամասնությունը պոչիկավոր երկար մազերով տղաներ էին, ովքեր արդեն իրենց արտաքին տեսքից սկսած կորցրել են իրենց հայեցիությունը, և նույնիսկ խնդիրը այն էլ չէ, որ ակտիվիստների մեծ մասը կամ գոնե կազմակերպիչները հանդիսանում են իշխանական տարբեր պատգամավորների կամակատարներ, նույնիսկ այն, որ Աժ նախագահ և առնվազն մեկ փոխնախագահ կիսում են այդ գաղափարը ևս ոչինչ, այն որ այդ ակցիան ստուգողական բնույթ էր կրում և միտված էր հասարակության վերաբերմունքը պարզելուն, ևս ակնհայտ էր, սակայն այստեղ կա մի լուրջ և կարևորագույն խնդիր: Ու՞ր է մեր ոստիկանությունը: Սրանից առաջ ոստիկնանները մարդկանց բերման էին ենթարկում մարիխուանա օգտագործելու, կամ հյուրասիրելու կամ պահելու կասկածով, իսկ այսօր ունենք փաստ, որ այնտեղ հավաքվածները բնականաբար օգտագործում են: պահանջում եմ ՀՀ ոստիկանությունից բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, ստուգել կախվածության աստիճանը, գրանցել նարկոդիսպանսերում, զրկել վարորդական իրավունքներից, և պատժել օրենքի ողջ խստությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել