Tert.am-ը գրում է.

Շրի Լանկայում որոտացել է այսօրվա ընթացքում արդեն 7-րդ պայթյունը: Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը որոտացել է Կոլոմբո քաղաքի Դեհիվալա արվարձանի հյուրանոցներից մեկում: Պայթյունի հետևանքով արդեն 2 մարդ է զոհվել, հաղրոդում է news18.com-ը:

Ավելի վաղ տեղի ժամանակով 08:45-ի սահմաններում երկրում Զատկի տոնակատարությունների ժամանակ ևս 6 պայթյուն էր որոտացել: Դրանցից 3-ը որոտացել են մայրաքաղաքի Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում, մյուս 3-ը՝ Կոլոմբո, Նեգոմբո և Բատտիկալոա քաղաքների եկեղեցիներում, ընդ որում՝ պայթյուններից 2-ն իրականացվել են մահապարտ ահաբեկիչների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել