168.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնական Մինսկը և Կիևը կպահպանեն «ամենաբարի և ջերմ» հարաբերություններն անկախ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներից:

«Ում էլ ուկրաինացի ժողովուրդն ընտրի նախագահ՝ մենք կպահպանենք ամենաբարի և ջերմ հարաբերություններն այդ երկրի հետ: Եթե դա լինի Պյոտր Պորոշենկոն, ապա մեզ պետք չէ որևէ բան կառուցել. մենք մեր հարաբերությունները կառուցել ենք: Եղել է լավ, եղել է վատ, բայց միշտ գտել ենք հարցերի լուծումները»,-Լուկաշենկոյի խոսքն է մեջբերում «Սպուտնիկ» գործակալությունը:

Անդրադառնալով Վլադիմիր Զելենսկու թեկնածությանը՝ Բելառուսի նախագահն ասել է, որ նա նոր մարդ է քաղաքականության մեջ և ոչ փորձառու, սակայն ինքը ևս նախագահական աշխատանքի սկզբում եղել է այդպիսին:

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և դերասան Վլադիմիր Զելենսկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել