Օրգանիզմում վիտամինների ու հանքանյութերի անբավարար մակարդակի դեպքում նկատվում են որոշակի նշաններ: Med2.ru-ն ներկայացրել է այն ախտանշանները, որոնք վկայում են կալցիումի անբավարար մակարդակի մասին:

Անքնություն: Անքնությունը կարող է վկայել ոչ միայն քրոնիկական սթրեսի, այլև կալցիումի անբավարար մակարդակի մասին: Այս հանքանյութն ակտիվորեն մասնակցում է մելատոնինի արտադրմանը:

Վատ կեցվածք: Կալցիումի անբավարար մակարդակը թուլացնում է ոսկորները, կեցվածքը խանգարվում է: Եթե հոգնածությունն ուղեկցվում է իրանի և մեջքի ցավով, հարկավոր է սննդակարգ ներառել կալցիում պարունակող մթերք:

Հիշողություն: Հիշողության վատացումը կարող է կապված լինել կալցիումի անբավարար մակարդակի հետ:

Նյարդային վիճակ: Նյարդային համակարգի աշխատանքը կախված է նաև կալցիումի մակարդակից: Այս հանքանյութի անբավարար մակարդակի դեպքում կարող է նկատվել նաև նյարդային գրգռվածություն:

Մազեր, ատամներ, եղունգներ: Կալցիումի անբավարար մակարդակի դեպքում մազերը թուլանում են, եղունգները շերտավորվում են, ատամները փչանում են:

Կալցիումով հարուստ է հետևյալ մթերքը.

  • քունջութ
  • պանիր
  • կաթնաշոռ
  • կաթ
  • թթվասեր
  • լոբի
  • նեխուր
  • նուշ
  • պնդուկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել