Ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ փորձում էի բացատրել, որ անբովանդակ դիկուրսը փակուղային է: Համոզում էի, որ պատրանքների մեջ եք ապրում: Որ սուտ են ձեր բոլոր թեզերը, որ իրականությանը չի համապատասխանում ձեր «իրականությունը»:

Չէիք լսում: Կարիքը չկար: Ազատությունը կանչում, եթեր էր տալիս, դեսպանատները ոսկորներ էին ձեզ շպրտում իրենց սեղանից, կյանքից դառնացած ամբոխը ծափ էր տալիս, դուք էլ ձեզ ինքնազոհ հերոսներ էիք զգում: Դեբիլների սարի արքան էիք:

Հիմա, երբ դաժան իրականությունը այնուամենայնիվ եկավ ձեր դուռը թակեց, որոշել եք ինչոր ցուցակներ կազմել, փաստերով փորձել խոսել, ինչոր բովանդակային դիսկուրս հրահրել: Չէ տղերք, ուշ ա: Դուք այլևս սրա տակից դուրս եկողը չեք: Ձեր անունն է Սուտ, ձեր ազգանունն է Նիկոլ: Այսուհետ դա է ձեր ազգի անունը, ձեր տեսակի պիտակը:

Հիրավի անիմանալի ու անքննելի են աստծո ճանապարհները: Արդարությունը նա վերականգնեց իր` ամենա անարդար, ամենա ապիկար, ամենատհաս ու անբարո, իր ամեն անաստված զավակների միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել