Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Նավասարդյանի գլխավորությամբ) պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծարավ Աղբյուրի փողոցից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը, ով ավելի շատ հայտնի է «Թուրք Էմրեն» մականվամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով դանակահարվածները հայր ու որդի են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել