Արդեն երկու օր է՝ լրատվական դաշտի և սոցցանցերի քննարկման թեման է դարձել Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացած մեղադրանքը Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, և այս կարճ ժամանակում կարողացանք ականատես լինել այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումների և կարողացանք լսել տարատեսակ կարծիքներ։ Սակայն կարծում եմ՝ այստեղ մի բան է հստակ, որ եթե տեղի է ունեցել օրենքի չարահաշում, ապա այս հարցն իր լուծումները պետք է ստանա իրավական դաշտում, քանզի օրենքի առաջ բոլորն են հավասար, և ոչ ոք չպետք է իրեն վեր դասի մնացածից ու փորձի խուսափել պատասխանատվության ենթարկվելուց։ «Օրենքը բոլորի համար է» կարգախոսով ամենառաջինը պետք է առաջնորդվեն հենց պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, և հուսանք, որ այս հարցը, վերջնականապես ստանալով իր տրամաբանական լուծումը, շատ լավ դաս կլինի մնացած պաշտոնյաների համար, ու այլևս չենք հանդիպի նմանօրինակ երևույթների։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել