Արցախում 10-ամյա եղբոր սպանության մեջ մեղադրվող երիտասարդը կալանավորվել է:

Այս առնչությամբ Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Սույն թվական ապրիլի 15-ին հաղորդագրություն էինք տարածել` ս.թ. ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ-ի սպանության կասկածանքով 2001թ. ծնված Ս.Գ-ի ձերբակալության վերաբերյալ։

Կատարած արաքի համար ս.թ ապրիլի 15-ին 2001թ. ծնված, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ Ս.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նշանակված են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվածը սպանված երեխայի եղբայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել