Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է «Լիվերպուլի» հնարավորությունները «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի հանդիպումների ժամանակ.

«Եթե «Բարսելոնան» լիներ առանց Մեսսի, ապա «Լիվերպուլը» ֆավորիտ կլիներ: Սակայն, եթե «Բարսելոնան» Մեսսիի հետ է... Մեսսին մնում է Մեսսի:

Խաղադաշտում վանդակ կառուցելով էլ դժվար է նրան կանգնեցնելը:

Եթե նա գնդակ է ստանում ու խաղում է մեկը մեկի դեմ, ապա ձեր վերջը եկել է: Սա է պատճառը, որ ես չէի սիրում, երբ Մեսսիի հետ խաղում էին անհատական պաշտպանությամբ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բարսելոնա»-«Լիվերպուլ» կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: Պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել