Armsport.am-ը գրում է․
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ այսօր կայանալիք հանդիպումից ունեցած սպասելիքների մասին։
Հիշեցնենք, որ օրերս Պոչետինոյի թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով «քաղաքայիններին»։
«Չեմ կարծում, թե «Մանչեսթեր Սիթին» վրեժխնդիր է լինելու Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար։ Նրանք, ինչպես բոլորը, կարողանում են եվրագավաթների խաղերը տարանջատել Պրեմիեր լիգայի խաղերից։ «Քաղաքյինները» շարունակելու են պայքարը հիանալի տիտղոսի՝ Անգլիայի չեմպիոնության համար։ Այս պահին նրանց գլխավոր նպատակը Պրեմիեր լիգան է։
«Տոտենհեմն» էլ ջանք չի խնայելու մրցաշրջանը լավագույն քառյակում ավարտելու համար։ Այդպիսինն է մեր նպատակը, բայց հասկանում ենք՝ հեշտ չի լինելու։ Մեզ համար իրավիճակն ավելի է բարդացել, եթե հաշվի առնենք, որ ֆուտբոլիստներից շատերը ստիպված են բժշկական հետազոտություններ անցնել»,- Պոչետինոյի խոսքը մեջբերել է Sky Sports-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել